Գոռը` հերոս Գոռ Երմալովյանը դարձավ 21 տարեկան։
Նոր Կեսարիայում՝ Գոռի տանը, նրա հոր` Վարդանի, հերոսի հայր Խաչիկ Մանուկյանի, գյուղի մյուս հերոսների հայրերի հետ սեղանի շուրջ նշում ենք Գոռի ծննդյան օրը։
«Նարեկացի» արվեստի կենտրոնում բացվեց 11֊ամյա նկարչուհի Ժասմինա Հովսեփյանի առաջին անհատական ցուցահանդեսը։ Նրա ներկայացրած նկարները թեմատիկ առումով տարբեր բնույթ և ուղղվածություն ունեն, որոնցում գույների և երանգների հետաքրքիր ներդաշնակություն ու զուգորդում կա։
Երբ պատմության տարբեր փուլերում պետականությունը կորցրած ենք եղել (Աստված չանի, որ հանկարծ նորից կրկնվի, վերականգնելու շանս երբևէ հազիվ թե ունենանք ) Հայը գոյատևել է, որովհետև մեր մեջ արթուն է եղել Ազգը, սրբորեն պահպանել ենք մեր հոգևոր արժեքները։
Եկավ ամառը, սկսվեցին արձակուրդներն ուսումնական հաստատություններում, շատ շատերն արդեն կսկսեն մեկնել հանգստի, քաղաքական կյանքը, ինչպես միշտ, իր մասին կհիշեցնի պասիվ ու հիմնականում՝ ավելի անարձագանք:
Նկարում ես եմ՝ 2022թ․ մայիսի 30-ին, Արցախի Մեծ Շեն գյուղում, իմ թիկունքում աշխատող տեխնիկայի վարորդը թուրք է, որը Ադրբեջանի ենթակայության տակ ճանապարհ է սարքում հայերի համար։ Այդ ճանապարհը մեկ ամիս անց փոխարինելու է Բերձորի (Լաչինի) գործող ճանապարհին, եթե մենք շարունակենք քնած մնալ։
Ժողովուրդ ջան, էս ի՜նչ ցնդաբանություններ են գրում էդ չեղածի հաշիվ արբանյակի մասին։ Մարդ կա սույն դեպքի առնչությամբ նույնիսկ Վիկտոր Համբարձումյանի, Պարիս Հերունու, Գրիգոր Գյուրզադյանի հոգիներն է կանչել ու նոր է գնացել քնելու։
Հեշտությամբ կարելի է նկատել, որ հնդկա-պակիստանյան հակամարտության սրումը հայկական տեղեկատվական դաշտում ոչ միայն բավարար արձագանք չի գտնում, և մի տեսակ տեղեկատվական վակուում է ստեղծվել, այլև հայ-հնդկական հարաբերությունների ռազմավարական բնույթին համահունչ չէ...